ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՒշագրավ պատմական դաս

ՈՒշագրավ պատմական դաս
22.07.2023 | 20:10

Արցախում ՄԱԿ-ի մանդատով օժտված խաղաղապահներ տեղակայելու և միջազգային հանրության հետ հույսեր կապելու առնչությամբ խիստ ուշագրավ պատմական դաս հիշեցի։

1990-1993 թթ. Ռուանդայում ընթանում էին քաղաքացիական բախումներ երկու ժողովուրդների միջև` հութուների (կառավարական) և թութսիների (ապստամբ) ուժերի միջև։ 1993թ. վերջում կնքվեց հրադադար, և Ռուանդա մտավ ՄԱԿ-ի խաղաղապահ զորախումբը: Հութուները զենք էին ձեռք բերում ՄԱՀ-ի կողմից տրված վարկերի շնորհիվ, որոնք իբր թե ուղղված էին նպաստելու խաղաղության ամրապնդմանը: Միջազգային մամուլում նույնպես հայտնվում էին տեղեկություններ այն մասին, որ Ռուանդայում իրավիճակը պայթյունավտանգ է։ 1994-ի ապրիլին, մի քանի բելգիացի խաղաղապահների սպանությունից հետո, ՄԱԿ-ի զորախմբերը լիովին դադարեցին վերահսկել իրավիճակը երկրում։ Ցեղասպանության սկզբից վեց օր առաջ միջազգային բոլոր կառույցների ներկայացուցիչները շտապ լքեցին երկիրը: Արդյունքում հութուները 100 օրվա ընթացքում անխնա կերպով, հիմնականում սառը զենքով կոտորեցին 800.000 թութսիների։ Արյունահեղությունը դադարեց միայն այն ժամանակ, երբ հարևան Զաիրից Ռուանդա մուտք գործեցին տեղի թութսիների զինված ուժերը և պարտության մատնեցին ցեղասպանության կազմակերպիչներին ու նրանց զինված խմբերին։ Փաստորեն, ցեղասպանությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ թութսիները հավատացին միջազգային երաշխիքներին ու զենքերը վայր դրեցին, կարծելով, որ ՄԱԿ-ի զորքերը իրենց կպաշտպանեն։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 3691

Մեկնաբանություններ